ԱԺ արտահերթ ընտրություններին 2010 ընտրական տեղամասից 1500-ում կապահովվի ուղիղ հեռարձակում. ԿԸՀ
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական,
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական,
«Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն:
Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է նաև որոշում՝ հրավիրել Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA) և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO) օտարերկյա հասարակական կազմակերպություններին` ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին