Իրավունք 18:42 15/11/2018 Հայաստան

Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան

«ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից առաջին տպավորությունս բացասական է։ Երբ որ ամբողջ տեքստը կստանամ, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել»,- Վճռաբեկ դատարանի որոշումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ինչ վերաբերում է Սերժիկ Ավետիսյանի կարծիքին՝ Ալումյանն ասաց. «Ինչքան, որ հասկացա, պարոն Ավետիսյանն ասել է, որ  կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության հարցը պետք է ներկայացնել ՍԴ, իսկ այս վարույթը կասեցնել,  մինչև ՍԴ որոշում կայացվի»։

Լրագրողների ճշտող հարցին, թե որ նորմերի, նա պատասխանեց. «Հավանաբար անձեռնմխելության հետ կապված հարցերը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն  բավարար հստակությամբ ու այդ հարցը պետք է ՍԴ լուծմանը ներկայացվի»։

Մեկ այլ հարցի, թե որոշումը ստանալուց հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավո՞ր է Եվրոպական դատարան դիմեն, փաստաբանը պատասխանեց. «Շատ մեծ հավանակությամբ՝ այո»։

Ալումյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը նիստի ժամանակ անձամբ ներկայացրել է իր փաստարկները։

Հարցին, թե որոնք են եղել այդ փաստարկները Հայկ Ալումյանը նշեց՝ փաստարկներից մեկը եղել է անձեռնմխելիությունը, որինև անդրադառնալով էլ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, հաջորդը՝ մեղադրանքում առկա է ձևակերպում, թե հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել սահմանադրության խախտմամբ:

«Այս առնչությամբ պաշտպանական թիմը հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է՝ այսինքն, ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարնները չեն կարող ենթադրություններ անել, թե նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական:

Ըստ պաշտպանի՝ հաջորդ փաստարկը մեղադրանքում հիշատակվող փաստացի ռազմական դրություն հայտարարելուն է վերաբերել: Այս դրվագի վերաբերյալ պաշտպանական կողմը նշում է՝ փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն հաստատված չի եղել, բայց դե ֆակտո այդպիսի դրություն է հաստատվել:
Այս կապակցությամբ պաշտպանական կողմը ներկայացրել է համապատասխան օրենքի նորմեր, որտեղ ասված է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը: Միաժամանակ նաև ներկայացվել են տվյալներ, որ մինչև 2008 թվականի մարտի 1֊ը երկրում ռազմական դրությանը բնորոշող մի շարք հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:

Բացի վերը նշվածները Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ մեղադրանքում կան այնպիսի ձևակերպումներ, որ ցուցարանները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն: Այնինչ մարտի 1 գործով առկա են տասնյակ դատավճիռներ որոնցում հստակ գրված են՝ ցուցարարները եղել են զինված, նշված են կոնկրետ զենքի տեսակներ և նույնիսկ կոնկրետ անձանց անուններ են հիշատակվում:

Ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքի մեջ չի կարող այնպիսի ձևակերպումներ լինել որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին և նախքան այդպիսի ձևակերպումներ տալը՝ պետք էր բոլոր այդ դատավճիռների վերանայման խնդիր քննարկել, քանի որ որևէ մարմին իրավունք չունի պետության անունից նման ձևակերպումներ անել, թե իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ և ցուցարարները բոլորը եղել են անզեն:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը նշված այս փաստարկներից ոչ մեկին իր որոշման մեջ չէր անդրադարձել և Վճռաբեկ բողոք ներկայացվել է այս նկատառումներից ելնելով՝ որպեսզի Վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրվի այս փաստարկների վրա: Եվ քանի որ Վճռաբեկը բեկանել է Վերաքննիչ որոշումն, ուստի պաշտպանական կողմը հիշատակված փաստարկները կներկայացնի կրկին Վերաքննիչ դատարանում, հուսալով, որ այս անգամ Վերաքննիչ դատարանը կանդրադառնա այդ փաստարակներին:

Ինչ վերաբերում է  մինչ այս պաշտպանական թիմի՝  ՄԻԵԴ  ներկայացրած գանգատին՝ պաշտպանության իրավունքի խախտման հիմքով, Ալումյանն ասաց. «Սպասում ենք քարտուղարությունից ստանանք համապատասխան տեղեկություններ»։

Մեկ այլ հարցին, թե  «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետևից, նորից մտնում ավտոբուսների հետևը և արդյո՞ք Քոչարյանը դրանք ներկայացրել է ՀՔԾ», փաստաբանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը չէ, բայց ես այսօր առավոտյան այդ տեսագրությունը ներկայացրել եմ Վճռաբեկ դատարանի գրասենյակ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}