Եգիպտոսում գտել են երեք հազար տարի առաջ ապրած հղի կնոջ գերեզման
Ամերիկա-իտալական համատեղ հնագիտական առաքելությունը Եգիպտոսի հարավում՝ Կոմ-Օմբո շրջանում, հայտնաբերել է հղի կնոջ գերեզման: Կինը, հավանաբար, ապրել է մ.թ.ա. 1750-ից 1550 թվականների միջև:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, գտածոն հայտնաբերվել է այն դամբարանի մոտ, որտեղ թաղել են ավելի քան 3 հազար տարի առաջ հարավից Եգիպտոս եկող քոչվորներին:
Կինը, որը մահվան ժամանակ մոտ 25 տարեկան է եղել, գտնվել է հղիության վերջին փուլում: Նա, ամենայն հավանականությամբ, մահացել է ծննդաբերության ժամանակ: Գերեզմանում հնագետները հայտնաբերել են կողովներ, կավե անոթներ, նաև անմշակ մարգարիտ, ինչը, գիտնականների կարծիքով, վկայում է, որ կինը զբաղվել է զարդերի պատրաստմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում գտել են դամբարաններ՝ մումիֆիկացված կենդանիներով
- Եգիպտոսում հնագույն սֆինքս են գտել
- Եգիպտոսում գտել են նեոլիթի դարաշրջանի գյուղի մնացորդներ
- Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը
- Եգիպտոսում հայտնաբերվել է զմռսման հնագույն արհեստանոց