«Ժամանակ». Հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը դառնանք
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին հնարավոր է դառնանք «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը՝ կուսակցության մի շարք անդամներ կհայտարարեն կուսակցությունից դուրս գալու իրենց որոշման մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» չմասնակցությունը նաև ֆինանսական պատճառներ ունի. Որևէ մեկը չցանկացավ ֆինանսավորել կուսակցության նախընտրական քարոզարշավը:
Հիշեցնենք, որ 2017թ. Խորհրդարանական ընտրություններին այդ բեռը վերցրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կուսակցությանը իր կողմը գրավելու համար՝ հատկացնելով մոտ կես միլիոն դոլար գումար: Իսկ ով է ուզում դառնալ մի կուսակցության անդամ, որտեղ փող չկա»:
Մանրամասները թերթի ասյօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները