Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
Մոսկվայում հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ Մարիան, կրկին սկսել է հաճախել դպրոց։ 360 tv-ին այս մասին ասել է ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Նա նշել է, որ 17-ամյա աղջիկը պարապում է ընդհանուր հիմունքներով։
«Աղջկները լավ են։ Առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է։ Դեռ ընթանում է քննություն, ապացույցների հավաքագրում»,- ասել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ քույրերը չեն կարող օգտագործել կապի միջոցներ, բացառությամբ՝ արտակարգ դեպքերում։ Ժամանակի մեծ մասը քույրերն անցկացնում են տանը։
«Ամեն շաբաթ մեկ-երկու քննչական գործողություն է իրականացվում»,- հավելել է Պակուլինը։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Ներկա պահին նրանք տնային կալանքի տակ են գտնվում։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին