Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
Կալիֆորնիայում խոշոր հրդեհներին կարող են փոխարինել անձրևները, որոնք մի քանի վայրերում կարող են ջրհեղեղների պատճառ դառնալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նահանգի հրդեհային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոքսը:
«Մենք մեկ շաբաթից սպասում ենք անձրևների: Դա շատ կարևոր է մեզ համար, անձրևները վաղուց պետք է լինեին: Մենք անհանգստանում ենք, որ այդ շրջաններում սողանքներ և ջրհեղեղներ կարող են առաջանալ, քանի որ հրդեհից հետո շատ բաց տարածքներ կան: Ուստի, մենք կփորձենք հնարավորինս արագ զբաղվել դրանով»,- ասել է Կոքսը:
Նա հիշեցրել է, որ ներկայում Կալիֆորնիայի նահանգում երկու խոշոր հրդեհ շարունակվում է՝ Բյութ շրջանի Փերըդայզ քաղաքի շրջակայքում, ինչպես նաև՝ Մալիբու շրջանում:
Չորեքշաբթի հրապարակված տվյալների համաձայն՝ Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով 50 մարդ մահացել է, սակայն այս թիվը վերջնական չէ, քանի որ, ըստ իշխանությունների, մի քանի մարդ համարվում է անհետ կորած:
Բյութ շրջանում բարդ իրավիճակը պահպանվում է հատկապես արևելյան մասում: Ներկայումս Բյութ շրջանում հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 54 հազար հեկտար կամ 540 ք.կմ տարածք: Այս հրդեհը դարձել է Կալիֆորնիայի նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը:
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք