«Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։
Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, և ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։ Երեկ նա հանդիպման է կանչել ազատամարտիկներին և զոհվածների ընտանիքներին՝ հասկանալու նրանց «պատած ցավը»։ «Իսկ մինչ այդ մեզ չէր հիշում»,- ասաց հանդիպման մասնակիցը։ Մինչ այդ էլ մարզպետը «սադկա» էր դրել նախկին իշխանությունների մերձավորների «դռներին», մեսիջ ուղարկել, որ նախկինների համար աշխատելու դեպքում «լավ չի լինի»։
Այս ինֆորմացիան հասել է «ՔՊ» վարչություն, ուր նախորդ օրվա նիստում մարզպետը զգուշացվել է՝ չանել նման բաներ, հակառակ դեպքում չի դառնա պատգամավոր, այլ կզբաղեցնի մարզի ՋՕ պետի պաշտոնը։ 40 հազար քմ հողատարածքը կաթիլայինով ոռոգելո՞ւ, թե՞ կոկորդիլոսաբուծությունը խթանելու համար՝ հարցրինք մենք։ «Իշխանությունները մարզպետի նախընտրելի թեկնածու ունեն»։ Ի դեպ, Արտաշատում երեկվա դրությամբ հայտնի էր, որ 2 կին թեկնածու կա «ՔՊ»-ից՝ մարզպետի օգնականը և աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները