Ռոնալդուն նշանվել է
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել իր երեխայի մորը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսին։ Հարսնացուն արդեն հարսենական զգեստ է ընտրում։ news.ru-ի հաղորդմամբ, The Mirror-ն է գրում նրանց նշանադրության մասին։ Ջորջինային նկատել են նշանադրության մատանիով Լոնդոնում ռոմանտիկ ընթրիքից հետո։ 24-ամյա Ռոդրիգեսն ընդունել է ֆուտբոլիստի առաջարկությունը։ Ջորջինայի և Ռոնալդուի դուստրը նոյեմբերի 12-ին դարձել է մեկ տարեկան։
Նախքան Ռոդրիգեսի հետ հանդիպելը, Ռոնալդուն հինգ տարի հարաբերություններ է ունեցել մոդել Իրինա Շեյքի հետ։ Երկրպագուները հույս ունեին, որ նրանք կամուսնանային, բայց նրանք հայտարարել էին բաժանման մասին։ «Ռոնալդու» վավերագրական ֆիլմում ֆուտբոլիստը պատմել է, որ այդ քայլն անհրաժեշտ էր նրանց երկուսին, բայց նա անկեղծորեն երջանկություն է ցանկացել Իրինային։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն հիսաթափեցրել է երկրպագուներին
- Ռոնալդուն պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին
- Ռոնալդուն բռնաբարության հետ կապված մեղադրանքը կապել է «Ռեալից» հեռանալու հետ
- Այն, ինչ հավանաբար Ռոնալդուն սովորել է Իրինա Շեյքից
- Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան