Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Դատախազությունից վճռաբեկ բողոք էին ներկայացրել նրա նկատմամբ գրավը կիրառելու դեմ։ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, Վ.Ղազարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացվել է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ պաշտոնական հայտարարության համաձայն, Վ. Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ: Վաչագան Ղազարյանը հունիսի 28-ին արդեն կալանավորվել էր, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել Վաչագան Ղազարյանի կնոջը
- Փաստաբան. Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է
- Վաչագան Ղազարյանը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել
- Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
- Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
- Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է
- ԱԱԾ. Բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան