Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր քննել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազության բողոքները: Նիստը նախագահել է դատավոր Լիլիթ Թադևոսյանը։ Այն անցկացվել է դռնփակ:
Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո դատավոր Լիլիթ Թադևոսյանը հայտարարեց.
«ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ պաշտպաններ Ալումյանի, Սահակյանի, Օրբելյանի, Խուդոյանի բողոքները մերժել։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի օգոստոսի 13-որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Որոշումն ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է, ենթական չէ բողոքարկման։Միաժամանակ դատարանը տեղեկացնում է, որ սույն գործով հատուկ կարծիք է հայտնվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, որով դատավորը պնդել է, որ Գլխավոր դատախազ Դավթյանի և Քոչարյանի փաստաբանների բողոքների վերաբերյալ վարույթը անհրաժեշտ է կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան: Սերժիկ Ավետիսյանը գտել է, որ պետք է որոշվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը»։
Նշված հոդվածի 2-րդ կետը սահմանում է խափանման միջոց կիրառելու կարգը. «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ: Քրեական պատասխանատվության անձեռնմխելությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման հիմքով
- Քոչարյանի պաշտպանական թիմ. Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը բողոքարկվելու է
- Ռոբերտ Քոչարյան. Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն
- Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանների վճռաբեկ բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան