Գործատուների մոտ ստեղծվող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ. պատգամավոր
«Արհեստակցական միությունների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի նպատակն է ստեղծել երկընտրանքի հնարավորություն, որպեսզի աշխատողը ստիպված չլինի ընդգրկվել միայն այն արհեստակցական միությունում, որը գործում է տվյալ գործատուի շրջանակներում։
Փորձը ցույց է տալիս, որ գործատուների մոտ ստեղծվող և գործող արհմիությունների ՕԳԳ-ն բարձր չէ, որովհետև նրանք կաշկանդված են գործատուից նյութական միջոցներ ստանալու հանգամանքով»,- օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Եթե այս օրենքն ընդունենք, դրանով հնարավորություն կստեղծենք աշխատողների համար վստահել ոչ միայն իրենց գործատուի արհմիությանը, այլ բոլորովին անկախ արհմիության, որը կախված չէ գործատուից։ Եկեք մրցակցություն ապահովենք, թող աշխատակիցն ընտրի՝ որ արհմիության անդամ լինել՝ գործատուի արհմիության, որը միավորում է միայն մեկ գործատուի աշխատողների, թե այլ արհմիության անդամ և ակնկալել իրավունքների լրաժեք պաշտպանություն»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին՝ Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ այս նախագծով էլ աշխատողին հնարավորություն են տալիս հետևյալ հարցում. եթե դիցուք մանկավարժական գործունեություն ծավալող անձն ընտրովի քաղաքական պաշտոնի անցնելու դեպքում անձամբ չի խնդրում գործատուին իր հետ կնքած անժամկետ պայմանագիրը դարձնել ժամկետայինի, այդ ժամկետն առանց իր գիտության չփոփոխվի։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի պետհիմնարկների արհմիություն. Արհմիությունը մեկ մարդու պաշտպանության համար չէ
- Նախագիծը հնարավորություն է տալիս արհմիություններին որոշակի անկախություն ընձեռել. Մանե Թանդիլյան
- Արհմիություն. Աշխատավարձերի բարձրացումը անբեկանելի անհրաժեշտություն է
- Տոնավաճառների աշխատակիցները կշարունակեն բողոքի ակցիաները, արհմիություն կհիմնեն. «Ժամանակ»
- Արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանության ինստիտուտը հեռու է կայացած լինելուց. Թ. Ավետիսյան
- Ճյուղային արհմիության արձագանքը. Չարաշահումների կանխարգելում, թե՞ բյուջեի ծախսերի տնտեսում
- Ֆրանսիայի արհմիությունների երթն արտոնվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան