11 քաղաքական ուժերից միայն մեկի ցուցակն է կին գլխավորում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա հինգ օրերի ընթացքում պետք է գրանցի քաղաքական ուժերի կողմից հանձնաժողով ներկայացրած ընտրական ցուցակները։
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ երկու դաշինք, ինը կուսակցություն։
ԿԸՀ պաշտոնական էջում առայժմ չկան համամասնական ընտրական ցուցակները, սակայն քաղաքական ուժերի գերակշիռ մասը հրապարակել է առաջին տասնյակում ընդգրկված թեկնածուների անունները։
Այս պահին կարելի է փաստել, որ 11 ուժերից միայն մեկի՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակն է կին գլխավորում։ Ինչպես հրապարակված է կուսակցության պաշտոնական էջում, ցուցակի առաջին համարում Լուսինե Հարոյանն է։
Հիշեցնենք, «Իմ քայլը»-ի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Մենք»-ինը՝ Արամ Սարգսյանը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ինը՝ Լևոն Շիրինյանը, «Սասնա Ծռեր»-ինը՝ Վարուժան Ավետիսյանը, ԲՀԿ-ինը՝ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ինը՝ Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ինը՝ Արթուր Բաղդասարյանը, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը՝ Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ինը՝ Վիգեն Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ինը՝ Սուրեն Սահակյանը։
Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև նոյեմբերի 19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան