Լևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի «Tata Steel» մրցաշարում
Կալկաթայում ավարտվել է Tata Steel India շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվել են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր: Արագ շախմատի մրցաշարին մասնակցել են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը:
Շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ կայծակնային մրցաշարում Նիհալ Սարինին փոխարինել է մեկ այլ պատանի հնդիկ շախմատիստ՝ 13-ամյա գրոսմայտեր Ռամեշբաբու Պրագնանդհան:
6 միավորով արագ շախմատի մրցաշարի հաղթող էդարձել Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5.5-ական միավորով կիսել են 2-3-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվել է 3-րդ տեղում:
Արագ շախմատի մրցաշարում Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 12.5-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում ուժեղ է գտնվել Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը հաղթողներից հետ է մնացել կես միավորով և գրավել 3-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանն առաջադիմել է 7 տեղով
- Լևոն Արոնյանի մրցակիցները հայտնի են
- Լևոն Արոնյանը նվաճել է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր
- Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին
- Լևոն Արոնյանը` առաջատար քառյակում
- Լևոն Արոնյանը St. Louis Rapid & Blitz մրցաշարում գրավել է 5-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել հավակնորդ Կարուանայի նկատմամբ
- «Grand chess tour». արագ շախմատից հետո Լևոն Արոնյանը կիսում է 2-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան