Քաղաքական 13:50 15/11/2018 Արցախ

Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջմամբ հնարավոր է հասնել հակամարտության կարգավորման. Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» հանրապետական թերթին: Հարցազրույցը ներկայացնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հարց. Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

Պատասխան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ  Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը  տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում  հակամարտության էությունը։ 

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Հարց. Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

Պատասխան. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

Հարց. Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

Պատասխան. Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

Հարց. Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

Պատասխան. Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը  դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}