Արմեն Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Այսօր Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Ավակ Ավակյանը։
Պատճառների մասին նա չի խոսել։ Ներկայացրել է իր աշխատանքի արդյունքը, շնորհակալություն հայտնել ներդրողներին ու գործարարներին։
«Հարգելի գործարարներ և ներդրողներ,
Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։
Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։
Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը»,-մասնավորապես նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Բիզնես Արմենիա»-ն նախատեսում է այս տարի ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել 45 մլն դոլարի
- Բիզնես Արմենիայի աջակցությամբ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն
- Հայաստանում բիզնես միջավայրը գնալով դառնում է ավելի բարենպաստ ներդրումների համար. Փաշինյան