Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները:
«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի 16-18-ը, Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի «Ուսանողական», Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել Կոնվերս Բանկի POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - հայտնում են Բանկից` հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:
Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:
«Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:
Ուսանողների միջազգային օրվան նվիրված ակցիայի մանրամասները՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկի 25-ամյակին նվիրված պրեմիերայով ավարտվեց երեվանյան երաժշտական փառատոնը
- Կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը
- Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին
- Կոնվերս բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք
- Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ
- Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
- Կոնվերս բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան