Կառավարության դիմաց պահանջում են ԿԳ նախարարի ու փոխնախարարի պաշտոնակատարների հրաժարականը
Այսօր կառավարության դիմաց մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։ Մասնակիցները նշում են, որ գիտության նկատմամբ հստակ մոտեցում չկա։
Մասնակիցներից մեկը, ով ներկայացնում էր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրենք իրենց պահանջները հստակ ձևակերպել են նամակի տեսքով։ Իրենց ինստիտուտին պատկանող հինգ մասնաշենքերից երկուսը ուզում են վերցնել՝ առանց իրենց կարծիքը հարցնելու։
«Մինչ այս էլ բարձրաձայնել ենք մեր խնդիրների մասին, հիմա նոր կառավարությունը շարունակում է հնի նման»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները պահանջում են օտարման նախագծի չեղարկում։
ՀՀ գույքի կառավարման պետական վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացվելու համար պատրաստվել է նախագիծ, որի 1-3 կետերով, կառավարության որոշմամբ, նախատեսվում է ք.Երևանի Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ից հետ վերցնել 2 լաբորատոր մասնաշենք և արհեստանոցի տարածքի մի մասը և վարձակալության տրամադրել 2 կազմակերպությունների:
Մասնակիցների շարքում կային նաև կրթության այլ հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք ևս այլ խնդիրների մասին էին բարձրաձայնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները