Կառավարության առաջարկով նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին», «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «2019 թվականի պետական բյուջեի մասին» և այլ նախագծեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան