Բենքսիի ևս մեկ նկար «կմահանա»
Նկարիչ Ռոն Ինգլիշը նախատեսում է ոչնչացնել իր կողմից գնված փողոցային նկարիչ Բենքսիի «Ստրկական աշխատանք» աշխատանքը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Evening Standard-ին, գրում է, որ Ինգլիշը մտադիր է այն սպիտակեցնել՝ այդպես իր բողոքն արտահայտելով սթրիթ-արտի առևտրի դեմ։ Այդ նկարն արվել է Լոնդոնի արվարձանի խանութներից մեկի պատին, բայց 2013-ին այն դուրս է հանվել պատից և դրվել վաճառքի։
Ռոն Ինգլիշը մտադիր է կրկին վաճառել արդեն սպիտակեցված նկարը և դրա համար կպահանջի 1 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի կտավները թանկացել են
- Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ
- Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
- Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է