Ֆրանսիայում փակել են Ինտերպոլի նախկին ղեկավարի անհետացման գործը
Ֆրանսիայում դադարեցվել է Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հոնգվեյի անհետացման վերաբերյալ գործի քննությունը։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Ըստ տեղեկությունների, քննությունը փաստեր չի հայտնաբերել, որ Հոնգվեյի նկատմամբ հանցանքը կատարվել է Ֆրանսիայի տարածքում։ Այն տվյալները, թե Հոնգվեյի՝ Ֆրանսիայում գտնվող կոնջը չինարեն սպառնալիքներ են ուղարկվել, ևս չի հաստատվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնգվեյի կինը իրավաբաններ է վարձել՝ ամուսնուն Չինաստանում փնտրելու համար։
Նշենք, որ 64-ամյա Հոնգվեյն ապրում էր Լիոնում՝ կնոջ ու երեխաների հետ միասին։ Ընտանիքը սեպտեմբերի 29-ից տեղեկություն չուներ Հոնգվեյի մասին, երբ նա մեկնել էր Չինաստան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին