Հայտնի ռուս բանաստեղծ Իվան Ժդանովը դանակի հարվածներ ստանալուց հետո հոսպիտալացվել է
Ռուս հայտնի բանաստեղծ Իվան Ժդանովը դանակի հարվածներ ստանալուց հետո հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, գրում է meduza.io-ն:
Ոստիկանությունում ասել են, որ բանաստեղծի վրա հարձակումը կատարվել է նոյեմբերի 14-ին՝ Յուրլովսկու անցուղու վրա: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել Ժդանովին կտրած-ծակած վնասվածքներով: Նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Նրա հետ եղել է հայտնի գրող Վիկտոր Կուլլեն, որն ասել է՝ ներգրավված է հարձակման մեջ: Նրան կալանավորել են:
Իվան Ժդանովը Անդրեյ Բելովիի մրցանակի դափնեկիր է, իսկ Վիկտոր Կուլլեն արժանացել է «Նոր աշխարհ» ամսագրի (2006), Նոր Պուշկինյան մրցանակների:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան