Մարգարիտա Գասպարյան. «Հիմա ես գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա»
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը վերադարձել է Թոփ-100, այժմ նա գտնվում է WTA-ի դասակարգման աղյուսակի 92-րդ հորիզոնականում: Այդ առիթով նա լուսանկար է հրապարակել Թվիթերի իր էջում` համապատասխան գրառմամբ.
«Հիմա ես գիտեմ, որ անհնարին ոչինչ չկա: Կրկին տեղ եմ զբաղեցնում լավագույն 100 թենիսիստուհիների շարքում»,- գրել է Մարգարիտան, ով Լիմոժի մրցաշարի կիսաեզրափակչում 7 րոպե տևած պայքարից հետո հրաժարվել էր հետագա մասնակցությունից` եզրափակչի ուղեգիրը զիջելով իր հայրենակցուհի Եվգենյա Ռոդինային:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան