ՊԵԿ նախագահ. Քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել պլանային ստուգումների արդյունքում։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճապազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
ՊԵԿ-ն ամիսներ առաջ հրապարակել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որում ընդգրկված է եղել նաև Գազպրոմ Արմենիա ընկերությունը։
«Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության հետ կապված ստուգման արդյունքում հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն, հաղորդում է տրվել հետգա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին քննիչի որոշման հիման վրա հարուցվել է քրեական գործ»,-ասաց կոմիտեի ղեկավարը։
Անանյանը շեշտեց, քրեական գործ հարուցելը դեռ դատավճիռ չէ, դրա շրջանակում պետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել ստուգման շրջանակում։
Հարցին, հնարավո՞ր է քրեական գործի ավարտից հետո, գազի սակագինը որևէ փոփոխության ենթարկվի, Անանյանը նշեց, դա խոր վերլուծություն ու բարդ հաշվարկներ է ենթադրում, այս պահին ասել չի կարող։
ՊԵԿ-ից ավելի վաղ հայնտել էին, որ բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:
Ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարեց. «Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ «Գազպրոմ-Արմենիա»-ՊԵԿ բանավեճում
- ‹‹Գազպրոմ Արմենիա››-ն հերքում է ՊԵԿ-ին
- ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել
- Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան