Սիրիան հույս ունի 2019-ին ավելացնել զբոսաշրջիկների թիվը
Սիրիան 2019 թվականին ակնկալում է շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է զբոսաշրջության նախարար Բաշր Յազիջին։ Նա նշել է, որ 2018-ին տուրիզմի ոլորտից ստացել են շուրջ 2,5 միլիարդ սիրիական լիր (շուրջ 5,7 միլիոն դոլար)։
Նախարարի խոսքով, սպասում են, որ հաջորդ տարի Սիրիա արտերկրից, նաև արաբական, կայցելի շուրջ 2 միլիոն զբոսաշրջիկ։ Բաշր Յազիջին հայտնել է, որ 2017-ին Սիրիա է այցելել 1,3 միլիոն զբոսաշրջիկ, նրանցից 200 հազարը կրոնական օբյեկտներին ծանոթանալու համար։ Նախարարն ասել է, որ առաջնահերթ խնդիրներից մեկը հյուրանոցային տնտեսությունների բարելավումն է և ծառայությունների մակարդակի բարձրացումը։
Նա հավելել է, որ նախարարությունը կոչով դիմել է տարբեր երկրներում գործող Սիրիայի դեսպանատներին՝ տեղի ԶԼՄ-ներով տարածել տեղեկատվություն և ներկայացնել, թե իրականում ինչ իրավիճակ է երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան և Հորդանանը բացել են սահմանը տրանսպորտային հաղորդակցության համար
- Սիրիան հայտարարել է Հարավային Օսեթիայում իր դեսպանատան բացման մասին
- Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին չվատնել գումարը զեկույցների վրա և օգնել մարդկանց
- Սիրիան Ինտերպոլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին կտա երկրի տարածքից հանված մշակութային արժեքների ցուցակը
- Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը
- Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիան «կործանելու» ձգտման համար
- Սիրիան ակնկալում է Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում. Բուշր Յազջի
- Սիրիան պատերազմից առաջ և հետո
- Սիրիան մտադիր է գնել 1,2 տոննա ռուսական ցորեն
- Ռուսաստանը և Սիրիան Տարտուսի բազան 49 տարով ընդլայնելու համաձայնագիր են ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան