Տիգրան Կիրակոսյանի գոտեմարտի արդյունքը պաշտոնապես բողոքարկվել է
Բուխարեստում ավարտված սամբոյի աշխարհի 2018 թ. առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին 3 մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե: Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես է եկել մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում, գերազանց է անցկացրել բոլոր գոտեմարտերը և հասել եզրափակիչ, ուր գոտեմարտել է Անդրեյ Կուբարկովի հետ:
Մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում հաղթանակը շնորհվել է Ռուսաստանը ներկայացնող մարզիկին: Հայկական պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է, մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:
Մրցումների երկրորդ օրը 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը թեև պարտվել էր Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարյանին, բայց քանի որ մեր հայրենակիցը հասել էր եզրափակիչ, Արսենին հնարավորություն էր ընձեռնվել պայքարել երրորդ տեղի համար, և նա արժանացել էր բրոնզե մեդալի: Արծաթե մեդալը հավաքականի համար նվաճել էր մարտական սամբոյի 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով եզրափակիչ գոտեմարտում պարտվել էր ռուսաստանցի Ռոդիոն Ասկանակովին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան