Արյուն Վահագն Մարգարյանին՝ առողջության ցանկություններով
Նախօրեին համացանցում տեղեկատվության հայտնվեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ, սեռը և արյան կարգը էական չէ։ Panorama.am-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանից տեղեկացել էր, որ ցանկացողները կարող են այսօր առավոտյան 09։30-ից գնալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում։
Այսօր Ա. Գրիգորյանից տեղեկացանք, որ հանձնողները շատ են եղել, բալետի խմբի 70 տոկոսից ավելին, նաև անծանոթ մարդիկ են գնացել արյուն հանձնելու։ Նա կրկնեց, որ արյուն անհրաժեշտ է Վահագն Մարգարյանին, սակայն տեղյակ չէ, թե ում նախաձեռնությամբ էր կազմակերպվել այդ ակցիան։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս պահին համալիրն արյան պաշարների խնդիր չունի, իրենք չեն կազմակերպել, իսկ Վահագն Մարգարյանին օգնելու հետ կապված՝ «երևի մարդիկ ինքնակամ ուզում են օգնել»։
Վ. Մարգարյանը նոյեմբերի 13-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Ինչ վերաբերում է արյան ցանկացած կարգ ներարկելուն, Panorama.am-ը ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանից տեղեկացավ, որ այսօր անհրաժեշտության դեպքում մարդուն պետք է ներարկել այն խմբի արյուն, որ խմբի տվյալ մարդու արյունն է։
«Ընդհանրապես, նույն խմբին նույն խմբի արյուն են ներարկում։ Բացի խմբերից, այլ գործոններ էլ կան, որոնք ազդում են»,- նշեց բժիշկը։
Գ. Թամամյանի խոսքով, այսօր արյունը հասանելի է, նաև գիտությունը ժամանակի ընթացքում զարգանում է։
Այնպես որ՝ դոնոր-բարեգործները ոչ միայն պարողին են օգնել:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին ժամը Երևան-Աշտարակ ճանապարհին։
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա
- Մեր Թատրոնի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է սիրելի արտիստի շուտափույթ ապաքինմամբ. Օրբելյան
- Միջազգային մրցույթում բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է գլխավոր մրցանակի
- Վահագն Մարգարյանի «Փակուղի» մենապարով կմեկնարկի «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին