Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Հրանտ Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականից երկու անգամ գազի սակագնի նվազեցում են արել: Ըստ նրա՝ սակագնի նվազման համար հիմք են ընդունում գազի ներկրման գինն ու մարժան:
«Գազի ներկրման գինը որոշվել ու որոշվում է միջպետական կառավարական համաձայնագրերով: Այս փուլում ՀՀ կառավարությունը վարում է բանակցություններ Ռուսաստանի կառավարության հետ, և մենք չենք մասնակցում և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին, քանի որ դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը «Գազպրոմ» և «Գազէքսպորտ» ընկերությունների համար հիմք է հանդիսանում պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում 2019 թ-ին ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա»,- նշեց Հրանտ Թադևոսյանը:
Ընկերության տնօրենը նաև ասաց, որ իրենք «Գազպրոմ»-ից 13.4 միլիարդ դրամ են վերցնում, որ ամբողջապես հոգան իրենց ծախսերը. «Մենք վնասով ենք աշխատում: Ճոխ աշխատավարձերը, ինչպես դուք եք ասում՝ 7.5 միլիարդ, ստանում ենք «Գազպրոմ»-ից: 227 հազար դրամը մեր միջին աշխատավարձն է: Այս գումարը նվեր ենք ստանում: 22 միլիարդ դրամի պակաս մուտքեր ունենք, դուք հիմա ասում եք՝ բերենք գազի գինն իջեցնենք, այսինքն՝ գազի գինն իջեցնենք՝ կդառնա 50 մլրդ, ո՞վ կանի, որ բիզնեսմենը կանի»:
Հրանտ Թադևոսյանի խոսքով՝ դրա համար կրում են վնասներ. «Հիմա հիմնադիրը չի պատրաստվում 2019թ. հետո կրելու այդ վնասները: Ամեն տարի տալիս է 13.4 միլիարդ դրամ, աշխատավարձերի համար՝ 7.5 մլրդ, ուսումնական համալիր է սարքում, այսինքն՝ նվեր է տալիս, ու ո՞նց եք պատկերացնում այդ աշխատանքը, որ շարունակելու են նորից տա՞լ՝ ինչի՞ համար, իմ սիրուն աչքերի համա՞ր, ձեր սիրուն աչքերի համա՞ր»:
Նա նաև ասաց, որ գազի սակագինը կախված է որակից ու անվտանգությունից:
Դիտարկմանը՝ չի բացառում, որ գինը կարող է նաև բարձրանալ, Հրանտ Թադևոսյանն ասաց.
«Եթե դուք ուզում եք լավ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ առնելու եք լավ խանութներից և ուզում եք վատ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ գինը կէժանանա»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանին գազի գինն իջել է, սակայն 8,9 միլիարդ դրամի հասույթը պահպանվել է «Գազպրոմում». պատգամավոր
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
- Գազի սակագնի իջեցման որևէ ռեզերվ չեմ տեսնում. Միքայել Սողոմոնյան
- Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան