Եվգենի Պետրոսյանը և Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են
Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանը պաշտոնապես լուծարել է դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը։
«Դատարանը բավարարել է ամուսնալուծության մեր պահանջը, չնայած նրան, որ Ստեպանենկոն ամեն կերպ հետաձգում էր այդ գործընթացը։ Մենք կարծում ենք, որ սա փոքր, բայց կարևոր հաղթանակ է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ստեպանենկոյի փաստաբան Սերգեյ Ժորինը։
Նա հավելել է, որ «Եվգենի Վահանովիչն այսուհետև պաշտոնապես ամուրի է»։
Արտիստներն ամուսնացած էին 30 տարի։ Նրանց ամուսնալուծության գործընթացը սկսվել է այս տարվա օգոստոսի 6-ից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չի հայտարարվում։ Նրանց միասնական ունեցվածքը գնահատվում է 1,5 միլիարդ ռուբլի։ Այժմ նրանք պետք է բաժանեն այդ ունեցվածքը։
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանի կնոջ բանկային հաշիվները կալանքի տակ են
- Եվգենի Պետրոսյանի թանկարժեք ժամացույցը հնարավոր է կիսվի
- Եվգենի Պետրոսյանն ու կինը ունեցվածքը կկիսեն դատարանում
- Հումորը լուրջ գործ է. Եվգենի Պետրոսյան
- Եվգենի Պլյուշչենկո. Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան