Սահմանամերձ գյուղերի գնդակոծություննների վերաբերյալ զեկույցը ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային կառույցներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտահերթ զեկույց է հրապարակվել՝ ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ խոսքը վերաբերում է սեպտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած գնդակոծություններին՝ Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ոսկեվան և Այգեհովիտ գյուղերի ուղղությամբ։
«Փաստահավաք աշխատանքներն ընդհանրապես նոր ուղղությունն են ՄԻՊ գործունեության մեջ, մենք սկսել ենք այս ուղղությունը 2016 թվականից, և այն բացառապես հիմնված է միջազգային սկզբունքների վրա։ Այս աշխատանքները սկսել ենք իրականացնել՝ հիմքում ունենալով մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, բայց որ ավելի կարևոր է՝ մեզ ուղղվող ահազանգերը։ Փաստահավաք աշխատանքների ընթացքում առանձնազրույցներ են անցկացվել տեղի բնակիչների հետ, վարչակազմերի, ուսուցիչների հետ է աշխատանք տարվել։ Այս ողջ աշխատանքների ընթացքում մեզ հետ սերտ համագործակցել են գյուղական համայնքների ղեկավարները։ Ողջունելի է նաև այն, որ ավելի քան հիսուն ՀԿ-ներ քննադատական հայտարարություններով հանդես եկան, որոնք ուղղված են թիրախային՝ երեխաների պաշտպանությանը»,- ներկայացրեց Թաթոյանը։
Նա նշեց, որ գնդակոծությունները հիմնականում տեղ են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, տեղի են ունենում գյուղերի մանկապարտեզների, դպրոցների ուղղությամբ։
«Օրինակ Կոթի գյուղում մեր արձանագրած տվյալների համաձայն, գնդակոծությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 2, 4, 5, 15, 16, 29-ին, զեկույցում հստակ նշված են նաև ժամերը։ Ինչ վերաբերում է Բաղանիսին, ես անձամբ եղել եմ այնտեղ, վնասվել էր գյուղի դպրոցի տանիքը, վտանգը նրանում էր, որ խաղադաշտում գտնվող երեխաները նույնպես կարող էին ենթարկվել գնդակոծության։ Այդ պատճառով, փաստահավաք աշխատանքներից հետո աշխատանքներ ենք տանում որոշ միջազգային կառույցների հետ, որպեսզի կարողանան կանխարգելիչ բնույթի քայլեր ևս ձեռնարկվի»,- նշեց պաշտպանը։
Թաթոյանն ասաց, որ կազմված զեկույցը ներկայացնելու են միջազգային կառույցներին, համապատասխան քաղհասարակությանն ու պետական մարմիններին։
«Ուզում եմ շեշտել, որ այդ զեկույցը բացառապես հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա»,-հավելեց նա։
Լրագրողների հարցին, թե տեղյա՞կ են, Ադրբեջանի ՄԻՊ-ը նման փաստահավաք աշխատանքներ անու՞մ է, թե՞ ոչ, Թաթոյանը պատասխանեց. «Անկեղծ ասած տեղյակ չեմ, չեմ նկատել այդպիսի զեկույցներ, բայց միջազգային հարթակներում քննարկումների ժամանակ անում են հայտարարություններ, թե իրենց նկատմամբ էլ են անում գնդակոծություններ։ Իրականում այս զեկույցները նպատակ ունեն ոչ թե հավասարակշռություն պահելու, այլ ցույց տալու իրական վիճակը և մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը կհրապարակի զեկույց՝ Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանամերձ համայնքների գնդակոծություննների վերաբերյալ
- Բաղանիսի ու Կոթիի բնակիչների կողմից Պաշտպանին ներկայացված խնդիրների կապակցությամբ՝ հատուկ քննարկում
- Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին
- Վնասներ չկան, գիշերն անցել է հանգիստ. Բաղանիսի գյուղապետ
- Սահմանամերձ Բաղանիստում հարաբերական անդորր է. գյուղացին սկսել է ցորենի բերքահավաքը. համայնքապետ
- ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանք է իրականացրել Վազաշեն և Բարեկամավան գյուղերում
- Մեզ համար կրակոցը նշանակություն չունի, միայն թե աշխատանք լինի. Վազաշենի գյուղապետ
- Ոսկեպարում ական է պայթել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան