Թաթոյան. Արդարությունը չի ավարտվում բանտի դարպասների հետևում
«Իրականում համաներումը չպետք է նպատակ հետապնդի մեխանիկորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա կարծիքով՝ համաներման մասին այսպիսի պատկերացումը որոշ դեպքերում այն պատճառով է, որ տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չեն առաջնորդվել ազատությունից զրկման հարցերում։
«Ազատությունից զրկված մարդու նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկած։ Նրա հետ պետք է տարվի անհատական աշխատանք, պետք է մարդուն նախապատրաստել աստիճանական ազատ արձակման, իսկ մենք ի՞նչ ենք արել, տարիների ընթացքում պահել ենք անձին մեկուսացած ու սոցիալ-հոգեբանական ոչ մի աշխատանք չենք կատարել անձի հետ ու վերջում ասել ենք՝ գիտես ինչ կա, դու պատրաստ չես ազատ արձակման», - ասաց պաշտպանը։
Թաթոյանի խոսքով՝ չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու պատճառով մարդուն ասել՝ դուք պատրաստ չեք ազատ արձակման։
«Պետք է սկզբունքային փոփոխություններ կատարել։ Բեռնաթափելը կամ գերբնակեցման հարցը լուծելը, իհարկե, շատ կարևոր է, բայց տպավորություն չպետք է ստեղծվի, որ սա միակ խնդիրն է. մեր քրեակատարողական հիմնարկները շատ ունեն խնդիրներ։ Չի կարելի մարդու մասին դատել բացառապես կատարված հանցանքի բնույթով, ինչպես նշում է միջազգային իրավաբանությունը, արդարությունը չի ավարտվում բանտի դարպասների հետևում, պետք է մարդկանց մշտապես տանք այդ հնարավությունը։ Մենք խնդիրներն անընդհատ բարձրաձայնելու ենք»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Համաներմամբ առավել շատ ազատ են արձակվել «Սևան» ՔԿՀ-ից
- Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 14-ի դրությամբ
- Համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Քրեական գործերով համաներման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան