Ճապոնիայի կիբերանվտանգության նախարարը երբեք համակարգիչ չի օգտագործել
Ճապոնիայի կիբերանվտանգության հարցերով նախարարը հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ վերջինս խոստովանել է, որ եբեք համակարգիչ չի օգտագործել ու չգիտի թե ինչ է իրենից ներկայացնում USB-ն։
Իշխող կուսակցության գործադիրի ներկայացուցիչ Յոշիտակա Սակուրադան, ով ևս պատասխանատու է 2020թ․-ին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիադայի համար, չորեքշաբթի օրը պատասխանել են ընդդիմադիր ու անկախ պատգամավորների հարցերին։
«Ես հրանահգներ եմ տալիս օգնականիս ու ես երբեք համակարգիչ չեմ մտնում։ Բայց ես վստահ եմ, որ մեր աշխատանքն անթերի է»,-ասել է Սակուրադան։
Երբ հարց է հնչել էլեկտրական ցանցեր և վնսասակար ծրարգեր մասին, Սակուրադան պատասխանել է, որ USB երբեք չի օգտագործում համակարգում՝ չիմանալով, թե ինչ է այն նշանակում։
Օրենսդիրներն այս պատասխանի վրա սկսել են ծիծաղել։ Այս ժամանակ բյուրոկրատները փորձել են տեղեկատվական թղթեր փոխանցել նախարարին՝ փորձելով օգնության հասնել։
Սակուրադան նախարար է նշանակվել նախորդ ամիս՝ կառավարության փոփոխության ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան