Սայադ Ասատրյան. «Հաղթել ենք ադրբեջանցի մարզիկներին, սակայն այդ մասին ոչ-ոք ոչինչ չի իմացել»
Հունաստանի Աթենք քաղաքում կայացած քիքբոքսինգի աշխարհի առաջնությունից «Առյուծների մարտարվեստների ակումբի» սաները վերադարձել են մեդալների հարուստ ավարով: Մասնակից բոլոր 6 մարզիկներն արժանացել են մեդալի: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել Հայկ Սարգսյանն ու Գալուստ Գալստյանը: Արծաթե մեդալակիր են դարձել Արսեն Մարգարյանը, Շավարշ Հակոբյանն ու Ռուբեն Հարությունյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Հարութ Հայրապետյանը:
Sport.panorama.am-ի հետ զրույցում «Առյուծների մարտարվեստների ակումբի» մարզիչ Սայադ Ասատրյանը նշել է, որ 39 պետությունների շուրջ 3000 մարզիկների պայքարում նման արդյունքը գոհացնող է և կարելի է լավ ցուցանիշ համարել: Մարզիչը նաև գնահատել է տարին և խոսել առաջիկա ծրագրերի մասին:
«Տարվա կտրվածքով մասնակցել ենք Թբիլիսիում տեղի ունեցած միջազգային մրցաշարին և աթենքյան աշխարհի առաջնությանը, ինչպես նաև հայաստանյան ստուգատեսերի: Այս տարվա դեկտեմբերին տեղի կունենա մարզաձևի Հայաստանի առաջնությունը և կավարտենք տարին: Ընդհանուր առմամբ` լավ տարի էր: Առջևում 2019 թ. և պետք է պատրաստվենք նոր մրցաշարերի»,- ասել է մարզիչը:
Սայադ Ասատրյանը նաև նշել է, որ շատ ժամանակ անտեսվում են իրենց հաջողությունները, սակայն միջազգային մրցաշարերից մի քանիսում իր թիմի սաներից Հայկ Սարգսյանն ու Հարութ Հայրապետյանը հաղթել են ադրբեջանցի մարզիկներին, ծածանել հայկական դրոշը, սակայն այդ մասին ոչ-ոք ոչինչ չի իմացել:
«Հակառակորդ ադրբեջանցի մարզիկը չէր ցանկանում հանել իրենց երկրի դրոշը, քանի որ պարտվել էր, սակայն նրա մարզահագուստի վրա դրոշի գույներն էին: Իմ սաները հիանալի մրցելույթներ են ունեցել, պարզապես մենք մեզ չենք գովացել, փիառ չենք արել, սակայն իսկապես կան այդ լուսանկարները` ապացույցի տեսքով»,- նշեց Ասատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան