Մահից առաջ Սթեն Լին նոր սուպերհերոս է ստեղծել
Marvel Comics-ի համահիմնադիր Սթեն Լին մահվանից առաջ նոր սուպերհերոս է հորինել: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է նրա դուստրը՝ Ջեյ Սին: Նրա խոսքով, ինքն ու հայրը աշխատել են նոր սուպերհերոսի վրա: Նա ստացել է «Կեղտ-մարդ» ՝ Dirt Man անունը:
Ջեյ Սին չի բացահայտել, թե ինչ ունակություններ ունի «Կեղտ-մարդը» և որն է նրա դերը ընդհանուր սյուժեում: Միաժամանակ նա խոստացել է, որ կշարունակի զարգացնել հերոսին, և նա կարող է անգամ հայտնվել էկրաններին:
Սթեն Լին մահացել էր նոյեմբերի 12-ին՝ 95 տարեկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան