Ուզում եմ քաղաքապետ լինել
Մի քանի տարի առաջ, մասնավորապես Կենտրոն համայնքում, փակվեցին ու ասֆալտվեցին ջրատարների ցանցերը: Դրա ճիշտ անունը այդպես էլ չհիշեցի, նկարով ասեմ՝ սրանցից է.
Նամակ գրեցի քաղաքապետարան.
«…Ու թեև անձրևների ժամանակ «սյուռ» վերնագրերով ու լուսանկարներով, հեղեղված տեսարաններով ու փաստերով նյութերի հնարավորություն ենք ունենում, այնուամենայնիվ՝ հանրային շահը բարձր ենք դասում «կլիկերից»: Ուստի կրկին հարց՝
1. Երբ այդ ջրատարները փակվեցին (ինչի սխալ լինելը միանգամից երևաց), միայն մուտքերը փակվեցին, թե ապամոնտաժվել են խողովակները ևս:
2. Եթե միայն մուտքերն են փակվել, ապա արդյո՞ք նպատակահարմար չեք գտնում դրանք նորից բացել՝ Կենտրոնը հեղեղումներից փրկելու համար:
3 . Ստանդարտ պատասխանը, թե՝ անձրևատարները կմ-ով են տեղադրված՝ նույնպես անհիմն է՝ եթե կա ստանդարտ, որ իրեն չի արդարացնում, այն պետք է փոխել:
4. Խնդրում ենք չուղարկել այս հարցերի պատասխանները այլ կառուցից ստանալու համար՝ այնտեղից ենք գալիս: Եվ ի վերջո՝ քաղաքային այդ հարցերը եթե անլուծելի են մնում, քաղաքապետարանը պետք է միջամտի դրանց լուծմանը: Այնպե՞ս չէ»:
Պատասխանեցին… ամբողջը չներկայացնեմ, ամփոփիչ մասը սա էր. « …նշված աշխատանքների ժամանակ ոչ մի գործող դիտահոր և անձրևորսիչ չի փակվել և ասֆալտապատվել, առավել ևս չեն ապամոնտաժվել ջրատար խողովակները»:
Լավ էլի: Լավ հիշում եմ՝ եղել են, որովհետև վատ սովորություն ունեի դրանց վրայով քայլելու: Ու լավ հիշում եմ բուռն քննարկումները, երբ դրանք Կենտրոնում փակվեցին ու փողոցները ջրով ողողվեցին:
Ու ինչն է վատը՝ որպես քաղաքացի՝ խնդիրը տեսնում ենք/եմ, նույնիսկ՝ մասնակի լուծումը: Եթե քաղաքապետարանի քարտեզները քրքրեի, հաստատ տեղերն էլ կգտնեի դիտահորերի (ինչ էլ անուն է): Իսկ եթե քաղաքապետ լինեի, կմտածեի՝ իրոք, եթե խնդիրը կա, այն պիտի լուծել:
Քաղաքապետ եմ ուզում լինել, մի քանի հարց, որոնց մասին գրել եմ քաղաքապետարան, հանգիստ չեն տալիս ինձ՝ դրանք լուծեմ, դինջ ապրեմ…
Ի դեպ՝ քաղաքապետարանի պատասխանի «առավել ևս»-ը թեև զավեշտալի է, բայց և հուսադրող: Գուցե:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
- Համատիրությունների խնդիրը մնում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին