Հասարակություն 16:57 16/11/2018 Հայաստան

Բաբկեն Պիպոյանը խայտառակ վատ է գնահատում փոխքաղաքապետի այցը մանկապարտեզներ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը խայտառակ վատ է գնահատում երևանյան չորս մանկապարտեզներ փոխքաղաքապետի ստուգայցը, ապա դրա մասին պաշտոնական հաղորդագրության հրապարակումը։

«Նման այցը պետք է ունենա հստակ նպատակ ու հստակ մոտեցում, հստակ մասնագիտական հարթության մեջ։ Գիտե՞ք, եթե ինքնաթիռի որակից խոսելու է մի մարդ, ով կյանքում ինքնաթիռ չի տեսել կամ չգիտի՝ ինչ է ինքնաթիռի անվտանգությունը, ավելի լավ է այդ մարդն ընդհանրապես չխոսի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը։

Հիշեցնենք, երեկ քաղաքապետարանի կայքում հաղորդագրություն էր հրապարակվել, որտեղ մասնավորապես ասվում էր. «Անակնկալ շրջայց՝ համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում էր»։

Այնուհետև խոսվում է, որ թերություններ են եղել, չորս մանկապարտեզից երեքում ոչ նորմալ վիճակ են տեսել։

Թե ինչ խախտումների, թերությունների, վիճակի մասին է խոսքը, քաղաքապետարանը չի մանրամասնել։ Պիպոյանն այս առումով ընդգծում է, որ սննդամթերքի անվտանգությունը շատ նուրբ հարց է։

«Համեստությունը լավ բան է։ Մենք պետք է հասկանանք, որ պարտավոր չենք իմանալ ամեն ինչ ու նման այցերն իրականացնենք համապատասխան մասնագետների հետ։ Ընդհանուր առմամբ այցերին վերաբերում եմ շատ լավ, բայց եթե այն նեղ մասնագիտական ուղղություն ու նպատակ ունեցող է։ Ակնհայտ է, որ այցն իրականացվել է առանց նեղ ոլորտային մասնագետների, առանց քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մարմնինների, ՀԿ-ների ներկայացուցիչների։ Այս առումով հարց է առաջանում, ո՞րն է այցի նպատակը։ Եթե նպատակն այն էր, որ ցույց տան, կաբինետներից դուրս են գալիս, ապա շնորհավորում եմ, մենք դա տեսանք։ Նման դեպքում բացի բենզինի ծախսից, այլ բան չկա»,-ասաց ՀԿ նախագահը։

Պիպոյանը նկատում է, եթե հայտարարվում է, որ այցի նպատակը սննդի անվտագության ստուգումն է, ուրեմն դա պետք է արվի հանուն սպառողի, տվյալ դեպքում մանկապարտեզի սաների։

«Այս այցի նպատակն անհասկանալի է։ Եթե ներքին վերահսկողության համար են գնացել, դա ընդհանրապես հաղորդակցման ենթակա չէ։ Բայց եթե որոշել են հաղորդակցել, ուրեմն պետք է ազդակ լինի, որը չկա։ Բայց եթե ասում են, սննդամթերքի անվտանգություն բառը, ավտոմատ կերպով այն պետք է կապ ունենա անվտանգության հետ, իսկ իրենց արածն ընդհանրապես որևէ եզր չունի։ Մենք մեծագույն պրոբլեմ ունենք՝ սիրողականություն, որը գնալով ավելի ու ավելի մեծանում է։ Այս տեղեկատվությունը միայն պանիկա է առաջացնում, հստակ չէ, ի˚նչը ինչին չի համապատասխանում»,-կարծիք հայտնեց նա։

ՀԿ նախագահի խոսքով, ներքին այցերը լուսաբանման, հաղորդակցման ենթակա չեն։
Ի դեպ, հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե ինչու են ընտրվել այս չորս մանկապարտեզները։ Մեղավորներն ովքե՞ր են,  «անհետևանք չմնալու» սպառնալիքներն ո՞ւմ են ուղղված։

Ենթադրվում է, որ քաղաքապետարանը հայտնաբերած խախումների մասին տեղյակ կպահեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, վերջինն էլ նմուշառում կկատարեր, լաբորատոր փորձաքննություն կիրականացներ, արձանագրած խախտումներին մասնագիտական տեսք կտար։

Տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ քաղաքապետարանից գրություն չեն ստացել։ Իրենք ավելի վաղ չորս մանկապարտեզներից երկուսում շրջայց են իրականացրել, թիվ 78-ը լավ վիճակում է  եղել, թիվ 47-ն էլ սանիտարական լավ վիճակում է եղել, միայն մակնշման խախտում է եղել։

Այսօր տեսչական մարմնից նաև հայտնեցին, որ վերահսկողություն իրականացվել է հանրապետության 429 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որից 26-ը Երևանում։

Պարզվել է, որ որոշ հաստատություններ ունեն վերանորոգման կարիք, խոհանոցներն անբարեկարգ են, գույքը` հնամաշ է։ Մի շարք մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, բացակայել է անհրաժեշտ գույքը, չեն իրականացվել պայքարի պատշաճ միջոցառումներ միջատների, ճանճերի, կրծողների, ուտիճների դեմ, իսկ բժշկական զննության գրքույկներում պարբերական բժշկական հետազոտությունների մասին տեղեկատվությունը եղել է թերի։

Լուսանկարը վերցված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից, այն կցված է փոխքաղաքապետի այցի մասին պատմող հաղորդագրությանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}