Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում։
«ՀԱՊԿ-ը հանդիսանում է վեց գործընկերների՝ անվտանգության ոլորտում ռազմաքաղաքական համագործակցության հարթակ։ Ես կրկնում եմ այն, ինչ այս ամբողջ ընթացքում պնդել է Հայաստանը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար մենք ունենք լավ կադրային պոտենցիալ»,-ասել է Մնացականյանը։
Նա նկատել է, որ նորմատիվային բազան չի նախատեսում հստակ լուծում գլխավոր քարտուղարի պաշտոնավորումը շարունակելու անհնարինության դեպքում, երկրորդ՝ նման հարցերը որոշվում են կոնսենսուսով, երրորդ՝ կառույցի կենսունակությունը, հեղինակությունն ու արդյունավետությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի։
«Որպես ՀԱՊԿ անդամ, մենք շահագրգռված ենք ուժեղ կառույց ունենալու հարցում և մեր ավանդը կներդնենք այդ գործում»,-ասել է նա։
Դիտարկմանը, թե Ղազախստանի նախագահի հայտարարությունն արտացոլում է բացառապես այդ երկրի դիրքորոշումը, Մնացականյանը նշել է, որ կազմակերպության կազմում վեց երկիր կա, որոնք ունեն հավասար իրավունքներ, համագործակցում են կոնսենսուսի հիման վրա հանուն ընդհանուր նպատակների։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով տեղի են ունեցել նեղ ֆորմատով քննարկումներ. Տոնոյան
- Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները