Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
«Մեր ցուցակը տրամաբանակն ցուցակ է, որը բխում է ազգային պահպանողական գաղափարախոսությունից, մարդիկ են, ովքեր ազգային արժեքային համակարգի կրող են, որոնց համար ազցախյանի հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գերխնդիր է, մտահոգված են ազգային-ավանդական ընտանիքի պահպանմամբ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ցուցակն «աջաբսանդալ» է անվանել, որովհետև այդ ցուցակում ընդգրկված են շատ մարդիկ, այդ թվում նաև լրատվական դաշտից, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք կուրծ էին ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, խիստ ձևով քննադատում էին հայ-ռուսական հարաբերությունները. «Այնինչ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի պաշտպան։ Ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել են իրենց կարծիքի՞ն, կարծում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն չարի՞ք են, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նման փոխել են իրենց կարծիքը։
Ինչ վերաբերում է Հանրապետականի ցուցակում ընդգրկված վերլուծաբան Դավիթ Շահնազարյանին՝ Շարմազանովն ասաց, որ իրենք կուսակցականամոլությամբ չեն տառապում, և ինքը շատ գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն իրենց ցուցակի երրորդ համարն է:
«Շահնազարյանը 1988-ից սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար ազգային արժեքները գերխնդիր են: Շատ կարևոր է Դ. Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը: Նա Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկն է»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե «Մենուա Հարությունյանն ասել է, որ ինքը ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվո՞ղն է, իսկ ո՞վ է լինելու ՀՀԿ-ի դարպասապահը», Շարմազանովը պատասխանեց. «Հարվածներ կստանա ոչ թե ՀՀԿ-ն, այլ այսօրվա իշխանությունը, որն իրականացրել է բազմաթիվ բացթողումներ: Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը»:
Դիտարկմանը՝ թե բացառու՞մ են այն սցենարը, որ պահեստային կդառնան. «Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից»:
Մեկ այլ հարցի, թե որտե՞ղ է Սերժ Սարգսյանը և ինչու՞ չկա ցուցակում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀ-ում է, մեր կուսակցության նախագահն է, իր տեղում է»։
Ճշտող հարցին, թե Տարոն Մարգարյանը Հայաստանու՞մ է, նա պատասխանեց. «Երկու օր առաջ հայաստանում էր, հիմա չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղում լինելու համար չէ. Շարմազանով
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- Արմեն Աշոտյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
- ՀՀԿ խորհրդի քաղաքական հայտարարության նախագիծը
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է
- «Հրապարակ». Տարոն Մարգարյանը լքե՞լ է Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան