Հայտնաբերվել Է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը
Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում հայտնաբերվել է Ուոլթ Դիսնեյի «Neck'n'Neck»՝ Օսվալդ ճագարի մասին պատմող մուլտֆիլմը, որը կորած էր համարվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնացի կոլեկցիոներ Յասուշի Վատանաբեն պատահաբար իմացել է, որ երկար տարիներ պահպանել է Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի արկածների մասին պատմող աշխատանքը, որը Միքի Մաուսի նախատիպն է: Երկրոպեանոց մուտֆիլմի պատմական նշանակության մասին նա իմացել է այն ժամանակ, երբ ընթերցել Է Դեյվ Բոսերթի «Օսվալդ հաջողակ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը:
Կապ հաստատելով Բոսթերի հետ, կոլեկցիոները պարզել է, որ իրեն պատկանող ֆիլմը հանրաճանաչ մուլտիֆլիկատորի Օսվալդի ճագարի մասին պատմող ֆիլմի հաստվածներից մեկն է:
«Քանի որ ես երկար տարիներ եղել եմ Դիսնեյի երկրպագուն, երջանիկ եմ, որ կարողացա այս հարցում դեր խաղալ»,- խոստովանել է Յասուշի Վատանաբեն:
Ուոլթ Դիսնեյը Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Սակայն դրա իրավունքները կորցնելուց հետո մուլտիպլիկատորը ստեղծել է Միկի Մաուսին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին