Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. հերոսը կդառնար 22 տարեկան:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կեսօրին Աբաջյանի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ծնողները, բարեկամները, ընկերները, ծառայակիցներն ու պարզապես քաղաքացիներ, որոնք թեև չեն ճանաչում Ռոբերտին, բայց իրենց հարգանիք տուրքն են մատուցում հերոսի հիշատակին:
Ավելի ուշ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը որոշել է իրենց տղայի ծնունդը նշել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
«Հերոսի ընկերները իրենց ձեռքերով են խորոված պատրաստում»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի հ. 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
- «Հայկյան» հատուկ մրցանակը հետմահու շնորհվել է Ռոբերտ Աբաջյանին
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան