Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության Telegram պաշտոնական ալիքից։
Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե պարգևի: Հայաստանի պատվիրակ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ արդյունքով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և արժանացել ոսկե մեդալի։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի չեմպիոն դառնալն ինձ համար նպատակ է եղել. Սիմոն Մարտիրոսյան
- Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
- Գոռ Մինասյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին
- Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան