Աղի արտադրությունը 27.4%-ով նվազել է
Հայաստանում աղի արտադրության ծավալները շարունակում են նվազել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-սեպտեմբերին 27.4%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 15 հազար 326.5 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 21 հազար 118.1 տոննա աղ:
Հիշեցնենք, որ աղի արտադրության կրճատման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել էր «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի հետո: Վերջինս ասել էր, որ ծավալները նվազել են, քանի որ Հայաստան ներկրվող տեխնիկական աղը հանրապետությունում իրացվում է որպես կերակրի աղ: