Տարվա լավագույն սերիալները
Ամերիկյան Time ամսագիրը կազմել է 2018-ին թողարկված լավագույն 10 սերիալը։ Ցուցակի առաջին տեղում է «Սպանելով Եվային» թրիլլերը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկրորդ տեղում է Էմի Ադամսի գլխավոր դերակատարությամբ «Սուր առարկաներ» թրիլլերը։ Լավագույն եռյակն ամփոփում է Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալը։ Կինոքննադատներն այն անվանել են «հեռուստատեսությամբ ամենաանկանխատեսելի շոուն»։
Ցուցակում է նաև «Պատրիկ Մելրոուզ» դրամատիկ մինի-սերիալը, «Ավելի լավ աշխարհում» ֆիլմը, «Տուն տեռասայով. բացելով նոր դռներ» ճապոնական ռեալթի-շոուն, «Ճանկեր», «Իմ հանճարեղ ընկերուհին», «Վերադարձ տուն» սերիալները։
Վարկանշային ցուցակն ամփոփում է «Դիրք» սերիալը. այն տրանսսեքսուալ արտիստների խմբի մասին է, ովքեր սովարական կյանքում ապրում են Նյու Յորքում 1987թվականին, բայց ձգտում են ճանաչման և հաջողության։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան