Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար, տեղեկատվության ու թվային դիվանագիտության վարչության ղեկավար Անատոլի Գլազն արձագանքել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի՝ այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարություններին, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նազարբաևի հարցազրույցին Փաշինյանն ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու նրանցից։
«Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ստանձնել է միջազգային դատախազի դերը, որը լիազորված է պատժել կամ ներում շնորհել։ Հնարավոր է՝ դա ընդունելի լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում։ Սակայն միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի ու էթիկետի բոլորովին հստակ նորմեր։
Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում։ Ցավում եմ։ Հուսով ենք, որ ժամանակի հետ դա կանցնի»,-ասել է նա։
Ա. Գլազի մեկնաբանությունը հրապարակված է Բելառուսի ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հանրային ակնկալիքների կառավարումը
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին