Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը
Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) այցելուները կարող են տեսնել նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի նկարների հավաքածուները, նաև գրող Միխայել Բուլգակովի ձեռագրերն ու անձնական իրերը, նամակներն ու լուսանկարները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսները բացվելու են դեկտեմբերի 5-ին։
Ընդհանուր առմամբ, բացվելու է 4 ցուցահանդես։ «80-ականների գլամուր. Ալեքսանդր Վասիլևի հիմնադրամից» ցուցադրությունում հնարավոր կլինի ծանոթանալ ավելի քան 50 հագուստի և զարդերի, որոնք ստեղծել են հայտնի համաշխարհային դիզայներները։
Չորրորդ ցուցահանդեսում ներկայացվելու է ВДНХ-ի մրցութային ծրագրի ավարտական նախագիծը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն»։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Այվազովսկու կտավը՝ Christie's աճուրդի թոփ-լոտ
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
- Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել
- Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային
- Մոսկվայում անհայտ անձը գողացել է Այվազովսկու կտավը
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
- Կայանալու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համերգ
- Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
- Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակն է
- «Պարծենում էի, որ Այվազովսկու հետնորդն եմ, սակայն խորապես չէի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել նման մարդու ազգականը»
- Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
- Ռուսաստանում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
- Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում առաջին անգամ ներկայացվելու է Այվազովսկու 14 աշխատանք
- Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու գերեզանի վերանորոգման համար անհրաժեշտ է 23 միլիոն ռուբլի
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ