Վորոնեժում հայաստանցի երեխաներ են մահացել
Վորոնեժում երեք տարեկան տղան ու նրա երկու տարեկան քույրը մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման հաղորդագրություն է տարածել այդ շրջանի դատախազությունը։
Իրավապահ մարմինը հայտնել է, որ երեխաների ծնողները Հայաստանի քաղաքացի են։ Նրանք Ռուսաստան են մեկնել այս տարվա ապրիլին, գտնվում են միգրացիոն հաշվառման մեջ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշության հետևանքով երկու և ավելի անձանց մահվան հոդվածով։
Նախնական եզրակացության համաձայն, երեխաների ծնողները դուրս են եկել՝ երեխաներին թողնելով տանը միայնակ, որտեղ միացրած է եղել ինքնաշեն մետաղե վառարանը։
Քրեական գործի քննության շրջանակում նշանակվել է համալիր դատական փորձաքննություն, այդ թվում դատաբժշկական՝ պարզելու երեխաների մահվան հստակ պատճառները, հրդեհատեխնիկական, հրդեհի առաջացման պատճառը պարզելու հետևանքով։