Apple-ը ֆիլմեր կնկարահանի
Ամերիկյան Apple կորպորացիան կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալող А24 ընկերության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և մտադիր է զբաղվել կինոնկարների նկարահանմամբ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին։
Նշվում է, որ ֆիլմերն ու հեռուստաշոուները, որոնց արտադրությանը կմասնակցի նաև Apple-ը, սկզբում անվճար կլինեն, ինչը թույլ կտա շահել հանդիսատեսի վստահությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ամերիկյան А24 ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, նկարահանել է «Սենյակ», «Էմի», «Լեդի Բըրդ» ֆիլմերը։ Ընկերության նկարահանած «Լուսնային լույս» կինոնկարը (2016 թ.) արժանացել է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան