Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ավտոճանապարհը
Այսօր առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցում դասեր չեն անցկացվել: Aravot.am-ը գրում է, որ աշակերտները երթով գնացել են գյուղի եզրին գտնվող միջպետական ավտոճանապարհ:
Ժամը 10-ն անց 20 րոպեից միջպետական ավտոճանապարհը փակվել է: Գործողության մասնակիցները պահանջում են գերությունից տուն վերադարձնել Կարեն Ղազարյանին:
Ակցիային մասնակցել են այս տարվա հուլիսի 15-ից Ադրբեջանում գտնվող Կ. Ղազարյանի հարազատները, Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչները։ Դեպքի վայրում են եղել Բերդավան համայնքի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի բազմաթիվ աշխատողներ, ճանապարհային ոստիկաններ:
Քաղաքացիական հագուստով մի անձ, ով ներկայացավ Համազասպ անունով, Կ. Ղազարյանի հորը` Արմեն (Գագիկ) Ղազարյանին հարցուփորձ արեց, թե մինչեւ միջպետական ավտոճանապարհը փակելը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար նրանք ամեն ինչ արե՞լ են:
Արմեն Ղազարյանն ասել է՝ իրենք հնարավոր ամեն ինչ արել են: Տղամարդու բազմաթիվ հարցերը նյարդայնացրել են Արմեն Ղազարյանին:
Ընդհանուր առմամբ, բողոքի գործողությունն անցնում է խաղաղ պայմաններում: Ժամը 12-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհը փակ է:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր նա։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր՝ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ղազարյանի Հայաստան վերադարձնելու հարցը մնում է ԱԳՆ օրակարգում. Աննա Նաղդալյան
- Աննա Հակոբյան. Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանին փոխանցվել է մոր նամակը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Կարեն Ղազարյանին
- Աննա Հակոբյան. Եթե լավ լիներ միջազգային ճնշումը, Կարեն Ղազարյանից արդեն լուր պետք է ունենայինք
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել Կարեն Ղազարյանի հետ. Թաթոյան
- Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին