Արգենտինայում հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ հայտնաբերվել է 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը հայտնում են, որ «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է 800 մ խորության վրա՝ Ocean Infinity ընկերության հեռակառավարման սարքի միջոցով»,- այս մասին նշված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին հայտնել էին, որ ամերիկյան Ocean Infinity ընկերությունը մոտ 60 մ երկարությամբ օբյեկտ է հայտնաբերել ջրի տակ: Դեպքի վայր է ուղարկվել Seabed Constructor նավը՝ կառավարվող ստորջրյա սարքի միջոցով այն հետազոտելու համար:
Սուզանավում եղել է 44 մարդ, այդ թվում՝ Արգենտինայի պատմության մեջ առաջին կին ջրասույզ Էլիանա Մարիա Կրավչիկը: Այդ ժամանակ հաղորդվել էր պայթյունի մասին, որը հնարավոր է կապ ունի սուզանավի անհետացման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան