Մեյը սթրեսից դուրս է գալիս՝ վիսկի խմելով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ վիսկիի մեկ բաժակն օգնել է իրեն վերականգնվել՝ Կառավարության հետ Brexit-ի պայմանագրի շուրջ հինգ ժամյա քննարկումից հետո:
«Դժվար էր այս մի քանի օրը։ Երբ ես չորեքշաբթի վերադարձա տուն ուշ երեկոյան, առաջին բանը որ Ֆիլիպն արեց՝ ինձ մեկ բաժակ ուելսական Penderyn վիսկի լցնելն էր»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը, դիվանագիտորեն հավելելով, որ շոտլանդական սկոտչ էլ է սիրում։
Թե քանի բաժակ է խմել այդ երեկո, նա չի պատասխանել։
Նոյեմբերի 14-ին, բրիտանական կառավարությունը, հինգ ժամ տևած վեճից հետո, հավանություն է տվել ԵՄ-ի հետ պայմանագրի դրույթներին, որտեղ սահմանված են Brexit-ի պայմանները։
Հարակից հրապարակումներ`
- Թերեզա Մեյը համագումարի ժամանակ պարել է
- Մեյը կրկին օգտատերերին ուրախացրել է իր պարով
- Մեյը Brexit-ի հարցով նոր նախարար է նշանակել