Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը խառնակչություն է որակում ընդդիմախոսների՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությունները։ Նա նշել է, որ անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում Հայաստանի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից:
«Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր և Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն:
Ռազմավարական դաշնակցային հարաբերությույններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում:
Հաջողության բանաձևն է` գիտելիք, չափվածություն, հետևողական աշխատանք, հմուտ թիմ:
Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսևորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում և ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ի նպաստ հավասարակշռված և Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»,-գրել է Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Վիգեն Սարգսյանը գրառմանը կցել է իր պաշտոնավարման ընթացքում տարբեր երկրների առաջնորդների հետ հանդիպման լուսանկարները։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան